Լրահոս
Օրվա լրահոսը

Ինը ազգային ֆեդերացիաների մեկ տարով որակազրկելու IWF որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 20-ից

Հոկտեմբեր 25,2017 23:50

Ռուսական Rsport-ը, վկայակոչելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը, գրում է, որ ինը երկրների ծանրամարտի ֆեդերացիաների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի, մեկ տարով որակազրկումը ուժի մեջ մտել է հոկտեմբերի 20-ից: «IWF-ում բոլորն էլ հասկանում են, որ այդ ինը երկրներում առկա խնդիրներն ազգային մարզական մշակույթում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն: Այդ ֆեդերացիաներից մի քանիսում ղեկավարության փոփոխություններ են կատարվել: Մենք ողջունում ենք այդ փոփոխությունները, քանի որ դրանք կնպաստեն, որպեսզի այդ ֆեդերացիաները համապատասխանեն «մաքուր» սպորտի պահանջներին», – ասել է IWF նախագահ Թամաշ Այանը:

Անկախ մոնիթորինգային խումբը որակազրկման ժամանակաընթացքում  յուրաքանչյուր ֆեդերացիայում գնահատելու է պահանջների կատարումը: Խումբը կարող է ֆեդերացիաների իրավունքները մասնակի վերականգնելու մասնակի որոշում կայացնել՝ IWF-ի միջոցառումներին մասնակցել կարողանալու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031