Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքուր քաղաք ունենալու համար Վանաձորում տեսախցիկներ կտեղադրվեն

Հոկտեմբեր 25,2017 20:40

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու նիստի ժամանակ բարձրացվեց նաեւ Վանաձորի աղբահանության հարցը: Վերջին շրջանում Վանաձորում հաճախ կարելի է հանդիպել, որ աղբարկղերը լիքն են, շրջակա տարածքը կեղտոտ: Քաղաքացիներից ոմանք էլ իրենց հերթին են կեղտոտում այն, աղբը թափելով չսահմանված վայրերում:

Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ աղբահանությունը վերահսկելու համար եկող տարվա բյուջեով նախատեսում են տեսախցիկներ ձեռք բերել, որպեսզի կարողանան օրինախախտներին պատժել.

«Ֆիքսելը շատ դժվար է: Հիմա մենք համապատասխան միջոցներ ենք ուզում ձեռք բերենք, եւ լարված կետերում տեսախցիկներ տեղադրենք, որ կարողանանք ֆիքսենք: 2018 թվականի բյուջեով դա նախատեսել ենք: Մի այլ բան է տեսնելը, մեկ այլ բան է դա ֆիքսելը եւ արձանագրելը»:

Չսահմանված վայրերում աղբ թափելու համար օրենքով սահմանվում է 20.000-30.000 դրամ տուգանք: Մինչեւ օրս վարչական տույժի է ենթարկվել 4 քաղաքացի՝ սահմանված նվազագույն տուգանքի չափով. ««Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 4 նախադեպ ենք ունեցել, որոնք արձանագրվել են ոստիկանության կողմից: Բայց դա ոստիկանության վրա կոնկրետ հանձնարարական է իջած եղել: Վարչական վարույթ ենք սկսել, ավարտին հասցրել եւ առաջին դեպքի համար 20.000 դրամ տուգանք ենք կիրառել»,- ասաց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը:

«Ոստիկանները՝ «Հրեշտակներն» անընդհատ շրջում են, դժվա՞ր է, որ ֆիքսեն: Եթե ես հանկարծ տեսնեմ, եւ իմ հեռախոսով ֆիքսեմ, որպես ապացույց կլինի՞», հետաքրքրվեց ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն ու ստացավ դրական պատասխան:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031