ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարության նիստում կհայտնի, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը գտնում են նպատակահարմար: Պարոն Հարությունյանը սույն պայմանագիրը վավերացնելու նախագիծ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ պայմանագիրը նախատեսում է կարգավորել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման եւ նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն նախատեսվում է վերապահել ԵՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը:
Ըստ պարոն Հարությունյանի, օրենսգիրքը նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում՝ ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն: Բացի այդ, հստակ տարանջատվել են մաքսային հսկողության ձեւերը եւ մաքսային հսկողության ապահովման միջոցները, հստակեցվել են մաքսային հսկողության առանձին տեսակների իրականացման ժամկետները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ