Կառավարությունը վաղվա` հինգշաբթի օրվա նիստում բյուջեի պահուստային ֆոնդից 103 միլիոն 419 հազար դրամ գումար կհատկացնի կրթության եւ գիտության նախարարությանը:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, վարչապետին կհայտնի, որ այդ գումարից 26 միլիոն 582.6 հազար դրամը կտրամադրվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման նպատակով: 76 միլիոն 836.7 հազար դրամը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման նպատակով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ