Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը քննարկում է բուհերի աշխատակիցներին սոցփաթեթ տալու հարցը. Արտեմ Ասատրյան

Հոկտեմբեր 25,2017 18:45

ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին ասաց, որ մի խումբ ազատամարտիկներ են իրեն դիմել. «Նրանք հերթագրված են բնակարան ստանալու եւ տարիներ շարունակ սպասում ենք իրենց հերթին: Առաջարկվում է, որ կառավարությունը արտոնյալ հիփոթեքային վարկեր տրամադրի այն ազատամարտիկներին, որոնք հերթագրված են»:

Նա նաեւ հարցրեց՝ ազատամարտիկներ կան, որ արտոնություն ունեն դժվար վիրահատությունների դեպքում, օգտվելով կառավարության կողմից մասնակի հատուցումներից, նաեւ մասնակի հնարավորություն չունեն վճարելու, ի՞նչ կառաջարկեն այդ մարդկանց:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ մտադիր են հիփոթեքային ծրագիր ներդնել այսօրվա զինծառայողների, սպաների համար, բոլոր դեպքերում այդ խնդիրն ուշադրության կենտրոնում է. «Մենք օրենսդրությունում ունենք բազմաթիվ լուծումներ արտոնյալ վարկերի, ունենք այսօր նաեւ քվեարկած օրենք եկամտահարկի վերադարձելիության շնորհիվ հիփոթեքն ավելի թեթեւ պայմաններով ապահովելու»:

Իսկ ինչ վերաբերում է ազատամարտիկներին, նախարարն ասաց, որ դեկլարատիվ օրենք չեն կարող ընդունել, եթե բանկերը երաշխիք չունենան, որ այդ մարդը չունի աշխատանք եւ վճարունակ չէ, զրո է այդ օրենքի գինը:

Միհրան Հակոբյանն էլ հարցրեց պետական համակարգի աշխատողների սոցփաթեթից: Նա ասաց, որ սոցփաթեթների այդ համակարգից դուրս են մնացել բուհական եւ միջին մասնագիտական կրթական ծառայություններ մատուցող պետական հաստատությունների աշխատակիցները, ե՞րբ կարող են այս համակարգի աշխատակիցներին եւս ներառել փաթեթում, արդյո՞ք բյուջետային հարցերում այս հարցը քննարկում են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ սոցփաթեթի ծրագրի շրջանակները ընդլայնվել են, բայց հաշվի են առնվել նաեւ համապատասխան ռեսուրսները: Այսօր այդ առաջարկությունները կան, քննարկվում են, բայց որոշումներ կայացվելու են ռեսուրսների համապատասխան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031