Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ նիստում շաքարի շուկայի հարցն է քննարկվել՝ ինչպես պաշտպանել 3-րդ երկրներից շաքարի հումք ներմուծողների շահերը

Հոկտեմբեր 25,2017 18:25

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացնելով Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերը նշեց, որ մշակվել են ապրանքների մակնշման նոր մեխանիզմներ:

«Սա հիմնարար խնդիր է, որովհետեւ ստվերային շրջանառության դեմ պայքարում երկրները կիրառում են մակնշման համակարգը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրներ կիրառում են ազգային մակնշումը: Սրանք բիզնեսի համար խնդիրներ են ստեղծում, որովհետեւ, եթե ասենք՝ հայ կամ ղրղզ գործարարն ուզում է առեւտուր անել այդ մակնշումներով, որոնք գործում են ՌԴ-ում, նրանք ապրանքները նոր կանոններով պետք է մակնշեն: Եվ սա խոչընդոտ է, դրա համար պետք է պայմանավորվենք մակնշման ընդհանուր կանոնների շուրջ:

Նոր համաձայնագրում սահմանված է հետեւյալ նորմը՝ ազգային կառավարությունները որոշում կայացնելիս մակնշման նոր համակարգերի մասին, տեղեկացնում են ԵԱՏՄ կոլեգիային, այն պետք է քննարկվի եւ բոլոր կառավարություններին հնարավորություն է տրվում 3 ամսում արձագանքել այս առաջարկությանը: Եթե բոլոր երկրները համաձայնվեն՝ կարող ենք ընդհանուր կանոն ընդունել, եթե անդամ պետություններից որեւէ մեկը չի համաձայնում, իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր որոշումը»:

Այս քննարկման մյուս հարցը եղել է էներգետիկ ընդհանուր շուկան՝ նավթ, նավթամթերքներ եւ գազ. «Հայեցակարգն այն է, որ շուկայի մասնակիցների նկատմամբ ոչ խտրական մոտեցումներ լինեն՝ ինչպես է տրանզիտը լինելու բնական մենաշնորհների առկայության դեպքում, ինչպես մրցակցային հավասար պայմաններ ստեղծվեն: Նաեւ քննարկվել են, թե նավթը, նավթամթերքն ու գազը 3-րդ երկրներում ինչպես են վաճառվելու, հնարավո՞ր է արդյոք համաձայնեցված դրույքաչափեր կիրառել: Համաձայնեցում արդեն կա, գազի մասով մնացել է մեկ կետ, որը դեռ մշակվելու է»:

Ապա` Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաեւ շաքարի շուկայի հետ կապված խնդիրների քննարկումը. «Մտածել ենք շաքարի նոր շուկա ստեղծելու մասին: Այստեղ խնդիր է առաջացել. որը զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: Հանձնարարվեց մշակել մեխանիզմներ ընդհանուր շուկայում շաքարի հումքի ներմուծման առնչությամբ, որպեսզի շաքարի ճակնդեղի արտադրությունում խնդիրներ չլինեն: Որովհետեւ ստացվում է մեր շուկան սեգմենտավորվում է տարբեր տիպի շաքարի ու հումքի առումով, ինչպես կարգավորել իրավիճակը, որպեսզի հավասար մրցակցություն լինի եւ շաքարի արտադրության համար 3-րդ երկրներից հումք ներմուծող գործարարների իրավունքները չխախտվեն»:

Հանձնարարություն կա, ինչպես Սարգսյանն ասաց, ոսկերչության ոլորտում ընդհանուր ապրանքանիշ ստեղծել, ինչպես նաեւ հանձնարարվել է էլեկտրատեխնիկայի ընդհանուր Եվրասիական ձեռնարկություն ստեղծել, որը եւս Եվրասիական բրենդով կդիրքավորվի շուկայում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031