Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղրիմի միացումը Ռուսաստանին չի ճանաչել բառացիորեն ոչ մի համաշխարհային տերություն, անգամ Բելառուսը. Սոբչակը և Պոկլոնսկայան մեկնաբանություններով են փոխանակվել Ղրիմի շուրջ

Հոկտեմբեր 25,2017 17:55

Ռուսաստանի նախագահի պոտենցիալ թեկնածու Քսենյա Սոբչակը հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմն ուկրաինական է և վերջ»:

Դրանից հետո ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ նրա դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի ՌԴ ՔՕ 280.1 հոդվածով (Հանրային կոչեր՝ ուղղված այնպիսի գործողությունների իրականացման, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտմանը):

Մի շարք ռուս քաղաքական գործիչներ, այդ թվում Ղրիմի նախկին դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, չեն համաձայնել Սոբչակի դիրքորոշման հետ:

«Նման բան կարող է ասել միայն այն մարդը, որը իր խրախճանքների աշխարհից և ստեղծագործական փոքրամասնությունից այն կողմ ոչինչ ի տեսնում: Ղրիմի կարգավիճակն ընդհանրապես չի քննարկվում , մի՞թե էլի ինչ-որ մեկին հայտնի չէ, որ Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստան է»,- ասել է Պոկլոնսկայան: 

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները «այնպիսի անհեռատես հասարակական գործիչների կողմից, որոնք զբաղվում են հիմնականում ռեալիթի-շոուներով» վկայում են այն մասին «մարդկանց և սեփական հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մասին:

Պատասխանելով Պոկլոնսկայային Սոբչակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «անգամ Ռուսաստանի «Սբերբանկը» Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի մաս»:

«Ընդհանրապես, միջազգային հանրությանը հայտնի չէ (որ Ղրիմը Ռուսաստան է-խմբ.): Բառացիորեն ոչ մեկի: Ղրիմի միացումը Ռուսաստանին չի ճանաչել բառացիորեն ոչ մի համաշխարհային տերություն, անգամ Բելառուսը: Ի՞նչ միջազգային հանրության մասին է խոսքը. Անգամ Ռուսաստանի «Սբերբանկը» չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Թե՞ դուք տեսնում եք Եվպատորիայում Յալթայում, Կերչում կամ Սիմֆերոպոլում գրա գոնե մեկ մասնաճյուղ»:

«Ի տարբերություն Նատալիայի՝ ես ծնվել և ամբողջ կյանքս ապրել եմ Ռուսաստանում: Իմ հայրը եղել է Սահմանադրությունը գրողներից մեկը: Եվ ինձ իսկապես տհաճ է, որ մենք, որպես երկիր, չենք պահում մեր գլխավոր հարևանին տված խոսքը»,- հավելել է Սոբչակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031