Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար պայքարը շարունակում է միայն Էրիկ Թոխյանը (49 կգ), որը հասել է քառորդ եզրափակիչ: Եվ եթե նա այսօր եւս հաղթանակ տանի, կապահովի առնվազն բրոնզե մեդալ:
Հոկտեմբերի 24-ին քառորդ եզրափակչի ճանապարհին 69 կգ քաշային Տոնի Գալստյանը հանդիպել է Բելառուսի ներկայացուցիչ Պավել Միխայլյուկին: Բայց չնայած մեր բռնցքամարտիկի բացահայտ առավելությանը, մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ