Հոկտեմբերի 20-ից 22-ը Մոսկվայում անցկացված գեղասահքի «Գրան Պրիի» փուլում Հայաստանից հանդես է եկել Անաստասիա Գալուստյանը եւ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքով, նման մրցաշարի մասնակցելն արդեն իսկ հաջողություն է: Մեր առաջատար մարզիկներն այժմ պատրաստվում են միջազգային մրցաշարերի: Նոյեմբերին Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը Տալլինում պետք է մասնակցեն «ISU Challenger Series» մրցաշարին, իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը հանդես է գալու Վարշավայում:
Մելանյա Ստեփանյանը հայտնել է նաեւ, որ այսօր մոսկվաբնակ 12-ամյա գեղասահորդ Էդվարդ Տեր-Ղազարյանը մեկնելու է Ռումինիա, որտեղ մեկնարկում է պատանեկան միջազգային մրցաշար
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ