«Այս պահի դրությամբ հայկական կողմից որևիցե խոչընդոտ չկա»,-Aravot.am-ի հարցին՝ փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կան, որ ՀՀ-ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավոր է չստորագրվի էլ, ուստի կարո՞ղ եք հստակ ասել՝ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի՞ կամ եթե չստորագրվի, հետևաբար ե՞րբ այն կստորագրվի, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Պարոն Նազարյանն այս առիթով մանրամասնեց. «Հայաստանը՝ ի դեմս նախագահ Սարգսյանի ու ԱԳ նախարարի, ամենաբարձր ամբիոններից և պատեհ առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ նոյեմբերի 24-ին ստորագրելու համաձայնագիրը, հետևաբար, այս պահի դրությամբ հայկական կողմից որևիցե խոչընդոտ չկա»։
ԱԳ նախարարի տեղակալի համար տարօրինակ է, որ նախատեսված ստորագրումից դեռևս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։ Իսկ թե փաստաթղթի նախաստորագրումից հետո խնդիրներ ծագե՞լ են, թե՞ ոչ, կամ ի՞նչ դերակատարություն ունի Ռուսաստանի գործոնը, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»՝ Կարեն Նազարյանի հետ ամբողջական հարցազրույցում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ