Civil Voice ՀԿ-ի` ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ազդակիր համայնքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ծրագրերի ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու մասին տարածած հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախկինում ՀՀ ԷԵԲՊՆ աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից ընդերքօգտագործող ընկերություններում իրականացվող ստուգումների համար ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերում ազդակիր համայնքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի վերաբերյալ հարցադրումներ նախատեսված չեն եղել։
Հաշվի առնելով, որ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացնելիք պարտավորությունները հանդիսանում են ՀՀ կառավարության 2012թ. մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու մասին» N437-Ն որոշման հավելվածներով հաստատված՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կնքվող ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի 3-րդ հավելվածներով սահմանված ընդերքօգտագործողի կողմից ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացնելիք պարտավորություններ և ենթակա են վերահսկման, ուստի դեռևս 2009թ մեկնարկած տեսչական բարեփոխումների արդյունքում 2017թ ձևավորված ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մշակվող ստուգաթերթերում նախատեսվում է ներառել հարցադրումներ, որոնք առնչվում են հենց ընդերքօգտագործողների կողմից ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացնելիք պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկմանը։
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին