Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը

Հոկտեմբեր 25,2017 16:57

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների հետ կապված ճգնաժամը շարունակվում է։ Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հանդիպումներ պետք է ունենար Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ը մերժել է պատվիրակության անդամներին վիզա տրամադրելու հայտը։

Մյուս կողմից՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքել է պատվիրակությանը վիզա չտրամադրելու վերաբերյալ լուրերը։ Նախարարությունը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արդարադատության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ-ի պաշտոնական մարմինների հրավերով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով պետք է մեկներ ԱՄՆ։

Սակայն վերջին շրջանում երկու երկրների միջև վիզաների շուրջ առաջացած ճգնաժամի պատճառով նշյալ այցը մեր նախարարության կողմից չեղյալ է հայտարարվել։ Բնականաբար, մեր պատվիրակության անդամները կամ որևէ պաշտոնական կառույց նրանց անունից վիզա ստանալու հայտ չի ներկայացրել։ Հետևաբար, արդարադատության նախարարության պատվիրակությանը վիզա չտրամադրելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։

 

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031