Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գորիսում բանը հասել է նրան, որ Արցախյան ազատամարտին մասնակցությունը մեղք է համարվում». Ս. Հարությունյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 16:49

Նոյեմբերի 5-ին խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սամվել Հարությունյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տեղեկություններին, որ թեկնածուներից ինքնառաջադրված Արշակ Մկրտչյանը ճնշումների ներքո է ինքնաբացարկ հայտնել (թեկնածուները երկուսն են ՝ Հարությունյանն ու համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Առուշ Առուշանյանը): «Չեմ բացառում, որ նա իր ցանկությամբ է ինքնաբացարկ հայտնել: Հակված չեմ մտածելու, որ իրեն ստիպել են: Մենք, միեւնույն է, միմյանց դեմ չպետք է պայքարեինք: Դա միանշանակ է, որովհետեւ ճանաչում ենք իրար: Նա տոհմիկ գորիսեցի է, ինչպես ես»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Մեկնաբանելով Արշակ Մկրտչյանի բացատրությունը, որ ինքը հանել է թեկնածությունը՝ «հանուն համերաշխության եւ խաղաղության», Սամվել Հարությունյանը նկատեց. «Համերաշխությունն անհրաժեշտ է, բայց արհեստական կայունություն պետք չէ»:

Առհասարակ, թեկնածուի գնահատմամբ, Գորիսում բարոյահոգեբանական ծանր վիճակ է, եւ պատասխանատվության զգացումն է իրեն ստիպել առաջադրվել. «Գորիսում իշխում է մարտնչող տգիտությունը: Բանը հասել է նրան, որ Արցախյան ազատամարտին մասնակցությունը մեղք է համարվում: Որքան տգետ ու բթամիտ լինես, այնքան կանաչ ճանապարհ է բացվում դեպի «վերեւների» վստահությունը»:

Սամվել Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Գորիսն այլեւս չպետք է լինի իշխանությունների կամակատարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031