ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է “Ամսվա հաջողակ” ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:
2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
“Ամսվա հաջողակ” ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ – Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը.
- Հիփոթեք
- Ավտովարկ
- Ապառիկ
- Սպառողական վարկ “Ունիվերսալ” գույքային ապահովմամբ
- Սպառողական վարկ “Ունիվերսալ” առանց գույքային ապահովման
Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի.
- 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ
– 400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:
Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանչյուր ամսվա ավարտին /ակցիան տևում է 6 ամիս/ յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում:
Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:
“Ամսվա հաջողակ” ակցիայի պայմանների և կանոնների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին: