Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «ԵԱՏՄ երկրների հետ սահմաններ չունենալով՝ տրանսպորտային եւ կոմունիկացիոն հարցերը մեզ համար առավել քան արդիական են»

Հոկտեմբեր 25,2017 15:53

«Այսօր գրեթե հնարավոր չէ խոսել արդիականացման եւ մրցունակության բարձրացման մասին՝ առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս ծավալուն խնդրի լուծմանը անհրաժեշտ է շարժվել` հաշվի առնելով տնտեսությունների` այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսերի»,-այս մասին այսօր Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ «Կրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահի հնչեցրած դիրքորոշումը. թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել, ունենալով էլեկտրոնային հաշիվ-ֆակտուրաների փոխադարձ ճանաչման մեխանիզմը»:

Ըստ ՀՀ վարչապետի, ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացման հունով. «Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ եւ տրանսպորտային, կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզի» իրագործումը կնպաստի մեր պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը: ԵԱՏՄ-ում էներգետիկ ընդհանուր շուկայի ձեւավորման շրջանակներում մենք շահագրգռված են դուրս գալու տեղեկատվական փոխանակման այնպիսի համակարգի, որը կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առեւտրի աճի խնդրին, կնպաստի էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը»:

Մյուս տարի, ինչպես ասաց Կարապետյանը, «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Այսպիսի նախագծերի իրագործումն, ըստ ՀՀ վարչապետի, նպաստում է բիզնեսի եւ պետությունների միջեւ ուղիղ երկխոսության զարգացմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031