Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյան. «ԵԱՏՄ-ում տրանսպորտային փաստաթղթերը թվայնացվելու են, այն կնպաստի ապօրինի ապրանքաշրջանառության նվազեցմանը»

Հոկտեմբեր 25,2017 15:28

Այսօր «Մուլտի Գրանդ հոթել» հյուրանոցային համալիրում մեկնարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ եւ ընդլայնված կազմով նիստերը: Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերից մեկի՝ տրանսպորտային ոլորտի փաստաթղթերի թվայնացման վերաբերյալ ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թվայնացման օրակարգի համար նախանշվել են մի քանի ուղղություններ՝ թվայնացման վերահսկողություն, թվային տրանսպորտային միջանցքներ, թվային առեւտուր, տվյալների ստացման մշակում:

Ըստ Մինասյանի, տրանսպորտային ոլորտի փաստաթղթերի թվայնացումը նպաստելու է ապօրինի ապրանքաշրջանառության նվազեցմանը, հավասար մրցակցությանն ու ծախսերի կրճատմանը:

Նախարարի փոխանցմամբ՝ նիստում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների եւ համաձայնագրերի համապատասխանեցմանը, հաստատվել է ճանապարհային քարտեզ՝ ներքին շուկայում արգելքները վերացնելու վերաբերյալ, ֆիքսվել է ոսկյա զարդերի հարգադրոշմման փոխճանաչման հարցը: Ոսկյա զարդերի հարգադրոշմման փոխճանաչման հարցը դեռ պետք է հաստատվի ԵԱՏՄ երկրների կողմից:

Մինասյանի խոսքերով՝ քննարկվել են նաեւ ապրանքների տրանզիտ փոխադրման տեխնիկական կարգավորման հարցերը:

Մինասյանի վստահեցմամբ՝ « Հայաստանի համար ամենամեծ ձեռքբերումն է՝ ԵԱՏՄ շուկաներում հայկական ապրանքների ազատ շարժի հնարավորություն կլինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031