Լևոն Հայրապետյանը ունակ էր ճշմարտությունը ճակատին ասելու: Սա այն արժեքն է, որը չեն կրում շատ-շատերը, մանավանդ նրանք, ովքեր, այսօր արդեն հստակ է, ոչի՛նչ չարեցին Հայրապետյանի փրկության համար, թեև ունեին այդ հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը:
«Լևոն Հայրապետյանի մահով կորցրած հնարավորությունների և հույսի մի դարաշրջան ավարտվեց»,- նշել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
25 հոկտեմբերի 2017թ.
Մոսկվա
Շաաատ Իմաստուն մարգարեական խոսքեր: Իսկապես հուզվեցի ու խորը ցավ ապրեցի: Եթե մենք մեզ չհարգենք ու չգնահատենք, ոչ ոք մեզ չի հարգի ու գնահատի: Բայց մենք մեզ վաղուց չենք հարգում ու մեր իրական և իսկական արժեքները չենք գնահատում: Ցավոք սա դառն իրականություն է: