Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Солидарность շարժման ակտիվիստ Ալեքսեյ Ստրագանովը, որն ավելի վաղ ծեծի էր ենթարկվել։ Այս մասին հայտնել է շարժման առաջնորդ Իլյա Յաշինը։
«Նրա վրա հարձակում է իրականացվել. Անհայտ անձը հարվածել է Ստրոգանովի գլխին երկաթե խողովակով։ Ալեքսեյը 2 ամիս կոմայի մեջ էր։ Երեկ նա մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով»,- գրել է Յաշինը` չհստակեցնելով` երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել հարձակումը։
Յաշինը հավելել է, որ հարձակման առիթով քննիչները քրեական գործ չեն հարուցել։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ