Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլ. համալսարանականները դեմ են տարկետման իրավունքի վերացմանը

Հոկտեմբեր 25,2017 13:56

«Դասադուլ, դասադուլ. Տարկետում_լինելու ա». այս վանկարկումներով վաղ առավոտից ԵՊՀ տասնյակ ուսանողներ շրջում են բուհի ֆակուլտետների մասնաշենքերով` կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց։

Պատճառը ՀՀ ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքի» նախագիծն է՝ համաձայն որի պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն` «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին։

ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հիմնավորումը, թե սա արվում է, որ ուսումնական տարկետումները չդառնան ծառայությունից առհասարակ ազատվելու միջոց, չի բավարարում ուսանողներին:

Դասադուլի մասնակից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Քեշեշյանն այս առիթով ասաց. «ՊՆ-ն առաջարկել է այս օրինագիծը` իբրև թե նպատակ ունենալով ավելացնել զինծառայողների թիվը, սակայն հասկանալի է, որ թվի ավելացումը չնչին կլինի, և նախագիծը, բնականաբար, օգուտ չի տա բանակին։ Մինչդեռ այն տղաները, որոնք հնարավորություն չեն ունենա օգտվել տարկետումից, կզրկվեն գիտությամբ զբաղվելու իրավունքից, ինչն էլ մեծ վնաս կհասցնի մեր՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող գիտակրթական կյանքին։ Բացի դա` միևնույնն է, այն մարդիկ, որոնք տարկետման միջոցով խուսափում են ծառայությունից, շատ հանգիստ կարող են դա անել, օրինակ՝ առողջապահության ոլորտում կոռուպցիայի միջոցով»։

Այժմ համալսարանականները գտնվում են ԱԺ-ի շենքի մոտ: Նախաձեռնության կազմակերպիչներից Մոնթե Մաթևոսյանը հայտարարեց. «Վիգեն Սարգսյանն ասել է, որ ինքն արդեն հանդիպել և խոսել է ուսանողների հետ, բայց նման բան չի եղել։ Եթե եղել է, թող ասի` կոնկրետ ում հետ է զրուցել»:

Քիչ առաջ նախաձեռնող խմբի անդամներից մեկը զանգահարել է ՊՆ-ի պաշտպանության և անվտանգության հանձնաժողով, սակայն դեռ ոչ մի հստակ պատասխան ուսանողները չեն ստացել:

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031