Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին չհրապարակեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը:
Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը թեեւ այսօր պետք է հրապարակեր վճիռը, սակայն կրկին դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ որոշում կայացրեց: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նախագահող դատավորը վճիռը հրապարակելու փոխարեն դատաքննություն վերսկսելու որոշում է կայացնում:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է Մովսես Ներսիսյանին Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու համար, ապա հետքերը թաքցնելու համար Ներսիսյանին սպանելու եւ Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը գցելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ