Լրահոս
Օրվա լրահոսը

Լռելն ու հարցերին չպատասխանելը խոսում է կա՛մ բարձրաստիճան պաշտոնյայի ճկունություն չունենալու, կա՛մ իրավիճակին չտիրապետելու մասին. «Փաստ»

Հոկտեմբեր 25,2017 12:42

Վազգեն Սարգսյանը խոսեց և տեղեկացրեց, որ իրեն ուղղված բոլոր հարցերը պետք է ուղղել լրատվական ծառայությանը և այնտեղից էլ ստանալ հարցերի պատասխանները։ Այդ ընթացքում նրա թիկնապահներն այնպես էին հրում լրագրողներին, կարծես նախարարին մարտի դաշտում թշնամու գնդակից էին փորձում պաշտպանել։

Որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իրոք լավ է աշխատում ու լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է բավականին օպերատիվորեն և պատշաճ, նորություն չէ, բայց Վ.Սարգսյանն, ով ամենայն հավանականությամբ «մոռացել» էր, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առանց մամուլի քարտուղարի կամ լրատվական ծառայության էլ պետք է կարողանան ազատ շփվել և լիարժեք պատասխանել լրագրողի ցանկացած, այդ թվում՝ ամենատհաճ կամ ոչ կոռեկտ ձևակերպում ունեցող հարցին, փաստ էր։

Ի դեպ, լռելն ու հարցերին չպատասխանելը խոսում է կա՛մ բարձրաստիճան պաշտոնյայի ճկունություն չունենալու, կա՛մ իրավիճակին չտիրապետելու մասին։ Երրորդ «կամ» չկա։ Հակառակ դեպքում հասարակության շրջանում բավականին բարեկիրթ պետական պաշտոնյայի համբավ վայելող նախարարն իրեն այդքան ոչ ադեկվատ չէր պահի և նման արտահայտություն չէր հնչեցնի ԱԺ-ում աշխատող լրագրողների հասցեին։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031