Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղցկեղից մահացածների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2017 12:35
bjishk

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում վերջին հինգ տարիներին ավելացել է չարորակ նորագոյացություններից մահացությունների դեպքերը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է։

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ 2016 թվականին չարորակ նորագոյացություններից մահացության վերաբերյալ տվյալները դեռ ամփոփվում են։

Մասնագետների խոսքերով՝ վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 տոկոսով կամ 1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշը՝ 90 տոկոսով կամ 1.9 անգամ (2105 դեպքով)։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հանրապետությունում տղամարդկանց մեջ գերակշռում են թոքերի, շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մեջ՝ կրծքագեղձի եւ արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031