Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Ելքն» իր խոստումը չի կատարում, և 126 հազար մարդու իրավունքները չի կարողանում պաշտպանել. «Փաստ»

Հոկտեմբեր 25,2017 12:28

Երեկ Ազգային ժողովի կողմից մերժվեց «Ելք» խմբակցության կողմից առաջ քաշված երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն։

«Ելքի» նախագծերի մերժումը խտրական վերաբերմունք գնահատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

– Միակ տարբերակը հկ-ներին դիմե՞լն է։ Միգուցե այլ տարբերակ էլ կա, գուցե հկ-ներին դիմելը չաշխատի։

– Շատ դեպքերում աշխատում է, ուղղակի այն տարբերությամբ, որ իրենք նյութական ապահովություն ունեն, սակայն իրավական խորհրդատվության կարիք, ինձ թվում է, կունենան։ Կարող են հանգիստ դիմել։

Բացի այդ, իրենք խոստացել էին իրենց ձայն տված 126 հազար մարդկանց իրավունքները պաշտպանել։ Բնականաբար, իրենք իրենց խոստումը չեն կատարում, և 126 հազար մարդու իրավունքները չեն կարողանում պաշտպանել։ Այնպես որ, իրենց նույնպես կարելի է պատասխանատվության ենթարկել։ Մարդիկ կարող են դատարան դիմել։

Իրենց ձայն տված մարդկանց համար ասել են, որ ընտրություններից հետո իրենց համար աշխատելու են։ Փաստորեն իրենք իրենց խոստումը չեն կատարում եւ այդ մարդկանց համար չեն կարողանում աշխատել։

– Բանն էլ հենց այն է, որ նրանց առաջարկած ծրագրերն ու նախագծերը գուցեև ժողովրդի շահերից են, բայց ոչ՝ իշխանության։ Եվ հենց փոքրամասնություն լինելու պատճառով են հետ մղվում։

– Կարևոր չէ, իրենց նախընտրական խոսքում եղել է, որ ելք կա, հիմա ստացվում է՝ ելք չկա։ Սուտ խոսելու համար պատասխանատվության պիտի ենթարկվեն։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031