Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Լյուդվիգովիչ. «Բոլոր ընկերներս զանգահարում, ասում էին՝ դու էլ դարձար մասոն». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2017 12:21

1991 թվականից Հայաստանը սկսել է մասնակցել «Ռոթարի» շարժմանը, սակայն «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է 1996 թվականին։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին ընդունել էր այդ կազմակերպության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Եվ չնայած այդ ընկերությունից հավաստիացնում են, որ իրենք ո՛չ կրոնական եւ ո՛չ քաղաքական, այլ բարեգործական կազմակերպություն են, որը միավորում է մարդկանց, այնուամենայնիվ շարունակվում են քննադատություններն առ այն, որ «Ռոթարին» իրականում մասոնական կազմակերպություն է։

Վերջերս այդ շարժման անդամ է դարձել նաեւ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը։

– Դուք նշեցիք, որ այդ ակումբում օգնում են մարդկանց, բարեգործություններ կատարում, սակայն չեն դադարում այդ ակումբին «մասոնական օթյակ» անունը տալ։

– Նշեմ, որ առաջին իսկ օրից, երբ սոցիալական ցանցում հայտնվել էր իմ անդամակցության մասին լուրը, բոլոր ընկերներս զանգահարում, ասում էին՝ դու էլ դարձար մասոն։ Իրականում բացարձակ կապ այս պահին ես չեմ տեսնում։ Նոր եմ, ամեն դեպքում։ Ընդ որում, ոչ ոք թաքուն չէ, օրինակ՝ վաղն էլ (այսօր) կարող եք գալ ժողովին, նայել, թե ով կա, ընդհանրապես խնդիր չէ։

– Բայց, ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք Դուք էլ անդամակցել այդ ակումբին։

– Երբ մարդկանց ասում ես, որ իսկապես ինչ-որ մեկին ուզում ես լավություն անել, մարդիկ մտածում են՝ այստեղ իր շահը որն է, որ ուզում է լավություն անել։ Այ, այդտեղ է մեր խնդիրը։ Ինչքան էլ ասեմ, որ անդամակցել եմ՝ մարդկանց օգնելու համար, մեկ է՝ մտածելու եք, օրինակ, թե ինքն ԱՄՆ-ից վիզա պետք է ստանա, դրա համար։ Ուրիշ բան եք մտածելու, ուրիշ բան եք տեսնելու այդտեղ։ Իրոք, լինում է, որ մարդը ցանկանում է օգնել, որ լավ բանը շատանա աշխարհի վրա։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Աշոտ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031