«Սուտ է, ոչ մի այդպիսի խոսակցություն չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին`քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ 2018 թվականի ապրիլին կոալիցիոն ՀՅԴ-ին փոխվարչապետի պաշտոն է տրվելու: «Ժամանակ» օրաթերթի հրապարակած լուրի համաձայն, այդ պաշտոնում ՀՅԴ-ն առաջադրելու է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի թեկնածությունը:
Լրագրողները հետաքրքրվեցին`ՀՅԴ-ին փոխվարչապետի պաշտո՞ն չեն տալու, թե ՀՅԴ-ն այդ պաշտոնում Աղվան Վարդանյանին չի տեսնում: Արմեն Ռուստամյանն ասաց. «Դրանք ձեր եզրակացություններն են: Հինգ տակ եթե-ներով չենք առաջնորդվում, դրա ժամանակը կգա`կխոսենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ