Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիների համար Շենգեն գոտի մտնելը բարդացվում է

Հոկտեմբեր 25,2017 12:09

Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն պաշտպանել է նախաձեռնությունը, որի համաձայն Վրաստանի քաղաքացիները պետք է ստանան «նախնական թույլտվություն»՝ նախքան առանց վիզայի Եվրոպա մտնելը:

Եվրախորհրդարանի որոշման և Վրաստանի քաղաքացիների վրա դրա հնարավոր հետևանքների մասին լրագրողներին պատմել է Վրաստանի փոխարտգործնախարար Վախթանգ Մախարոբլիշվիլին, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Նախնական թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է լրացնել հատուկ հայց էլեկտրոնային ձևաչափով, դրան կցել տեղեկանքներ աշխատավայրից և եկամուտների մասին (նախքան վիզաների չեղարկումը այդ տվյալներն ուղարկվում էին դեսպանատների հյուպատոսական բաժին), վճարել 10 եվրո և սպասել Շենգեն գոտի մուտքի իրավունքի:

Փոխնախարարը նշել է, որ նոր համակարգը միայն կհեշտացնի Շենգեն գոտի մտնելու կարգը՝ նվազեցնելով սահմանից վերադառնալու հավանականությունը: Ընդ որում, նա խնդրել է «նախնական թույլտվությունը» չնույնականացնել վիզային ռեժիմի վերադարձի հետ:

Մախարոբլիշվիլին նշել է, որ նոր կարգավորումը դեռ գտնվում է քննարկման փուլում, և ոչ մեկը չգիտի՝ որքան կտևեն խորհրդակցությունները: Այս փուլում Եվրամիությունը նպատակ ունի այն հաստատել 2020թ-ից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031