Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում պատմեց, թե ինչպես է ինքը ծառայել բանակում՝ որպես սպա

Հոկտեմբեր 25,2017 12:06

ԱԺ-ում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց հանրային լայն քննարկումների արժանացած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը:

Վիգեն Սարգսյանը ասել էր, որ էական է, որ «Ես եմ», Պատիվ ունեմ ծրագրերից բխող օրենսդրական կարգավորումները կոնսենսուսով անցնեն: «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցրեց, թե ինչքանով է պատրաստ նախարարը գնալ փոխզիջումների: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը բավականին ճկուն է քաղաքականություն մշակելիս, արել է ամեն ինչ, որ լսի բոլորին. «Օրենքի ընդունմամբ մենք ընդամենը ձեւավորում ենք իրավական դաշտը»:

Վիգեն Սարգսյանն իր պատասխանում ներկայացրեց, թե ինչպես է ինքը ծառայել բանակում եւ գիտությունը դրանից չի տուժել:

Նախարարի խոսքով՝ «Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը: Ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող, գիտական ներուժ ունեցող՝ կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում եւ ուզում է արագ, կարճ երկու տարվա ընթացքում շարքային ծառայությունում լինել, կարող է այդտեղ լինել: Որեւէ պարտադրանք իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը ընտրելու լրացուցիչ հնարավորություն է տրվելու, թե ինչպես կարող են իրենց սահմանադրական պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ: Ես անձամբ այդ պարտքը կատարել եմ՝ որպես սպա, որովհետեւ այդ պահին ունեցել եմ 3 բարձրագույն կրթություն եւ թեեւ ունեցել եմ հնարավորություն այդ կրթությունով աշխատեմ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որոնք այդ ժամանակ տալիս էին զինվորական ծառայությունից տարկետում մեր օրենսդրությամբ, ընտրել եմ տարբերակը ծառայելու զինված ուժերում որպես սպա: Շատ հպարտ եմ այդ տարիներով, համարում եմ, որ այդ 3 տարին ինձ շատ բան են տվել եւ գիտությունից առանձնապես հետ չեն պահել, որովհետեւ դրանից հետո մեծ ոգեւորությամբ նաեւ դասավանդել եմ մագիստրոսական ծառայությունում եւ թեեւ զբաղվածությունս ինձ երբեք թույլ չի տվել թեկնածուական թեզ պաշտպանել, չեմ համարում, որ այսօր պաշտպանվող թեզերի հեղինակներին ինչ-որ բանով զիջում եմ քաղաքական գիտությունների կամ միջազգային հարաբերությունների հարցերում»:

Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ տարկետումը սահմանափակելով՝ գիտությանը վնաս է հասցվելու՝ նախարարն ասաց. «Եթե կան մարդիկ, որ համալսարանում այսօր սովորելով համարում են, որ իրենց գիտական հեռանկարները քայքայվում են, ուզում եմ հավաստիացնեմ, որ դա այդպես չէ: Գիտակ մարդը միշտ իր տեղը գտնելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031