Լրահոս
Օրվա լրահոսը

Սպան հիփոթեքով տուն է ստանալու՝ վճարելով միայն մայր գումարի 90%-ը, կանխավճարն ու տոկոսները սուբսիդավորվելու են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 11:20

ԱԺ-ում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց հանրային լայն քննարկումների արժանացած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը:

Դեռ խորհրդարանական լսումների ժամանակ նախարարն ասել էր, որ սպաների բնակարանային պայմանների հարցը կարգավորելու են եւ հատուկ բնակարանային ծրագիր են առաջարկելու: Նա տեղեկացրեց, որ հիփոթեքային հարմար պայմաններ են ներկայացնելու, որ յուրաքանչյուր սպա մեկ անգամ կարողանա այդ ծրագրից օգտվել՝ անկախ իր բնակարանային պայմաններից, որ ստիպված չլինի ինչ-որ բան կեղծել: Պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի համար արտոնյալ պայմաններով հիփոթեքային արտոնյալ պայմաններից օգտվելու հնարավորություն է տրվում:

Այսօր Վիգեն Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչքան մատչելի պայմաններով հիփոթեքով բնակարան են տալու սպաներին ծրագրում գրանցվելուց հետո. «Միայն մայր գումարն է մարելու, որովհետեւ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից եւ եկամտահարկի վերադարձի միջոցով հավասարվելու են զրոյի եւ նա 20 տարվա ընթացքում միայն մարելու է մայր գումարը, այն էլ՝ 90 տոկոսը մայր գումարի, որովհետեւ 10 տոկոս կանխավճարը մենք հատուցելու ենք ՊՆ-ի կողմից իր ելքային նպաստի հաշվին: Սա մինչ օրս եղած ամենամատչելի հիփոթեքային ծրագիրն է, որը ենթադրում է, որ ծրագրին միանալու 3-4-րդ տարում սպան ունենալու է իրականում բնակարան եւ կարողանալու է լիարժեք այն տնօրինել: Եթե ծառայում է այլ վայրում, կարող է այդ բնակարանը վարձատրության տալ եւ վարձատրության գումարով մարել բուն մայր գումարը: Այսինքն, սա իրոք ամենամատչելի եւ գրավիչ պայմաններն են»:

Նախագծով հստակեցվել են նաեւ զինծառայողների դրամական օգնությունների, բժշկական սպասարկման, տրանսպորտի, կրթության երաշխիքների, զինծառայողներին հավասարեցված անձանց գործող իրավահարաբերությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031