Ճի՞շտ է, որ դուք մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիներ եք արտահանում Հայաստանից, այդ պատճառով էլ Հայաստանում մսի գինը թանկացել է: Այսօր խորհրդարանում այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«Լսի, էդ օդից որ խոսում ես, որդի՞ց ես վեկալե, որ ես էդ ձեւ գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»,- հարցին վրդովված պատասխան տվեց օլիգարխ-պատգամավորը:
Նա հրաժարվեց պատասխանել մամուլի մեկ այլ հրապարկման, որ Իրաքում իր վիսկիի գործարանի արտադրանքը հարեւան երկրներ արտահանելու համար ավանակներ է գնել: «Լավ, հավես չունեմ էլի»,- ասաց նա:
Մանրամասները`տեսանյութում
Ն. Գ.