Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդ մարդիկ ենիչերիի նման կոտորում են բյուջեն, իրենց հոնորարներն առած՝ գնում են Ֆրանսիա՝ քեֆ անելու, կրճատենք բյուջեն. Էդվարդ Միլիտոնյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 25,2017 10:49

Հարցազրույց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ

– Պետպատվերով, պետաջակցությամբ ինչքա՞ն գիրք է տպագրվել անցած եւ այս տարի։

– Չեմ կարող այդպես ասել, անգիր չեմ հիշում, բայց թիվը հսկայական նվազել է։ Կենտրոնը կա, կարող եք հարցնել։

– Նկատի ունեք «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը պետք է լուծարվի։

– Դա էլ թող փակեն, ինչ կա, թող փակեն։

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նախարարությունը հանկարծ որոշեց այն լուծարել։

– Իրենց հարցրեք, քննարկում եղե՞լ է՝ ես, օրինակ, չգիտեմ։ Որեւէ ասպարեզի գործունեություն եթե ուզում են փակել կամ լավացնել, նորը բացել, արդյոք չպե՞տք է քննարկվի, մասնագիտական շրջանակի հետ վերլուծվի։ Գուցե ինչ-որ մեկը ներքուստ վերլուծականներ է տալիս եւ այդ մեկն ամեն ինչ գիտի՝ աշխարհի բարձրն ու ցածրը, եւ որոշում են այդպես։ Ես այդ մեկին չեմ ճանաչում, ես մի բան եմ հասկանում, որ ֆուտբոլ լինի, մշակույթ թե գիտություն, կարեւոր բան անելուց առաջ պետք է քննարկվի։ Եթե ծրագիր ենք փակում՝ լայն քննարկման դրվի, ոչ թե 3-4 հոգի նստեն ու որոշեն, ընդ որում՝ նույն մարդիկ։ Ես վատ բան չեմ ուզում մտածել, որովհետեւ, եթե լավն ես մտածում, գործերը լավ են գնում, եթե անվերջ վատը մտածես, քո հոգեբանությունն էլ է անվերջ դառնալու մռթոշված։ Ես հակված եմ աշխատակցելու բոլոր ուժերի հետ ու տեսնում եմ, որ դաշտում լավ գրողներ կան, որոնց եթե չտպագրենք, ուրիշները չեն տպագրելու, սուտ է, որ ասում են՝ մենք կտպագրենք։

– Ի դեպ, Ազգային գրապալատը փակվեց եւ, որպես առանձին ստորաբաժանում, միացավ Ազգային գրադարանին։

– Ես դրա մասին հեռուստատեսությունից եմ իմացել, ի՞նչ ասեմ՝ էլի պետք է քննարկվեր, արդյոք գրապալատը դեր ունի՞ այսօր, թե՝ ոչ։

– Այսինքն՝ քննարկման մշակույթն իսպառ բացակայո՞ւմ է։

– Ես ընդհանրապես եմ ասում, ոչ միայն այս ասպարեզի մասին։ Մեզ անհրաժեշտ է իմանալ, օրինակ, թե լեզվի տեսչության ճակատագիրն ինչ պետք է լինի, ես այնքան բան ունեմ ասելու լեզվի տեսչության մասին։ Կամ՝ գրքի կենտրոնը կամ գրապալատը պե՞տք է, թե՞ պետք չէ, արդյոք Ազգային գրադարանն այդքան հնարավորություն ունի՞ այդչափ գրքեր կուտակելու։ Քննարկումները կարող են միայն օգտակար բան տալ ցանկացած ասպարեզում եւ այդ քննարկումները բոլորիս օգտաշահ են լինելու։ Լավ մարդիկ էլ կնստեն եւ կգիտակցեն, որ, եթե բյուջեն պետք է փրկենք մշակույթի գործիչներից ու գրողներից, եկեք փրկենք, եթե այդ մարդիկ ենիչերիի նման կոտորում են բյուջեն, իրենց հոնորարներն առած՝ գնում են Ֆրանսիա՝ քեֆ անելու, կրճատենք բյուջեն։ Բայց այդ գրողներն իրականում այդ գրքերից շատ

փոքր հոնորարներ են ստացել՝ իրենց գրքերն են ստացել հոնորարի տեղը, եւ մեծ գումար էլ չի տրվել պետաջակցության ծրագրով։ Ես կողմ եմ, որ գրողը, հրատարակիչը լավ վաստակի։ Առաջիկայում պետք է փորձենք հասկանալ միմյանց, մենք Հայաստանում իրար հասկանալու կարիք ունենք։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031