«Կանայք ունեն մեծ պոտենցիալ: Ամբողջ աշխարհում կանայք միշտ ուզում են հաջողակ լինել`անկախ նրանց աշխատած ոլորտից, սակայն ունենում են գենդերային խնդիրը»,- Aravot.am- ի հետ զրույցում ասաց Akron Consulting-ի եւ «Ճամփորդ» անվճար թերթի հիմնադիր Արիանա Կաոլին:
Արիաննան այսօր մասնակցում էր New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամի եւ Technology and Science Dynamics (TSD) ընկերության կազմակերպած քննարկմանը: Թեման էր`«Հաջողակ կանայք Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ»:
Մեր զրուցակիցը նաեւ ասում է, որ միայն Հայաստանում չէ, որ կանայք խնդիրներ են ունենում. «Աշխարհի բոլոր ծայրերում էլ մենթալիտետի հետ կապված փոփոխություն պետք է լինի»: Հայաստանում, սակայն նկատել է առանձնահատուկ խնդիրներ`մենթալիտետային:
Այլ մանրամասները`տեսանյութում
Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր/լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը լավատեսորեն է վերաբերվում ամենին: Ինքը կարծում է, որ իրականում դժվարությունները կամ խոչընդոտները շատ չեն: Խնդիրն «ինքնամոտիվացիան» է. «Այսինքն, կինը պետք է պատրաստ լինի հաղթահարել որոշակի խնդիրներ, որոնք անխուսափելի են`որտեղ էլ լինեք`Հայաստանում, թե այլ երկրում: Ամեն ինչ կախված է ամեն մեկից: Դա ինքնահաստատման, ինքնազարգացման խնդիր է, որ կարող է բերել հաղթանակների: Նաեւ`այն ինչ որ անում ես, պետք է անես ի սրտե»:
Նա կարծում է, որ հաջողության հասնելու համար հայ կանանց վստահությունն է պակասում:
Մանրամասները`տեսանյութում
Լույս հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն է ասում է`կինը սովոր է շատ հարցեր կարգավորել, առաջ տանել, որպեսզի նաեւ աշխատի ու իր աշխատանքում հաջողությունների հասնի: Նա միանգամայն համատեղելի է համարում աշխատանքն ու ընտանիքը: Կարծում է, որ կինը նաեւ իր երեխաների համար օրինակ պետք է լինի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ