Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. ԵԱՏՄ չմտնելով`Հայաստանը տարեկան 500 միլիոն դոլար կկորցներ. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2017 17:57

«Կանխատեսումները, որոնք ժամանակին ասում էինք`Հայաստանն էական աճ կունենա դեպի ԵԱՏՄ երկրներ, հատկապես դեպի ՌԴ, դառնում են իրականություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը «Հայաստանի փորձագիտական եւ կրթական հանրության դերը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման մեջ» թեմայով Երեւանում կայացած քննարկման ժամանակ: Քննարկումը կազմակերպել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը եւ «Նորավանք» գիտակրթական կենտրոնը:

Աշոտ Թավադյանը նկատում է, որ հնարավորություն է ստեղծվում տարեկան 1-2 տոկոս լրացուցիչ աճ ունենալու, ինչը պետք է անպայման օգտագործել: Իր հաշվարկով, եթե Հայաստանը չմտներ ԵԱՏՄ, տարեկան մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ կունենար: Իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի չստորագրումով, տնտեսագետը պնդում է, տարեկան 30 միլիոն դոլար, հինգ տարվա ընթացքում 150 միլիոն դոլարի կորուստ ենք ունենում:

Ամեն դրականով եւ բացասականով հանդերձ, տնտեսագետը գտնում է`բոլորը միայն հնարավորություն են, զարգացման համար Հայաստանի ներքին խնդիրները պետք է լուծվեն:

Մանրամասները`տեսանյութում

Վաղը Երեւանում կայանալու է ԵԱՏՄ վարչապետների խորհրդի հերթական նիստը: Քննարկվելու են նաեւ էներգակիրների շուկային վերաբերվող հարցեր: Դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին Հայաստանի կողմից առաջարկ հնչեց`էներգակիրների առեւտուրը ԵԱՏՄ տարածքում անել ներքին վճարամիջոցներով: Դոլարով առեւտրի պարագայում կորցնում են բոլոր երկրները: Հարցը դեռ քննարկվում է:

Հետաքրքրվեցինք`Հայաստանը հետամո՞ւտ է իր առաջարկին: Տնտեսագետի կարծիքով, եթե վարչապետներն այդ հարցը չեն լուծում, դա բերում է այն իրավիճակին, ինչին մենք ականատես եղանք անցած տարի`ՌԴ-ում գնաճ էր, Հայաստանում դեֆլյացիա տեղի ունեցավ, ինչն անթույլատրելի է: «Եթե կա պայմանագիր, պայմանագրի դրույթների կատարումն էապես պետք է բարձրացվի»,- ասաց նա:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031