Քսենյա Սոբչակը, որն օրերս հայտարարել էր Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, այսօր արդեն նշել է՝ ովքեր են ղեկավարելու իր նախընտրական շտաբը:
Այսպես, Սոբչակի շտաբը կղեկավարի Իգոր Մալաշենկոն, որը եղել է «Օստանկինո» հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենը, ՆՏՎ հեռուստաալիքի համահիմնադիրներից է, 1996թ. գլխավորել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի նախընտրական արշավը:
Facobook-ում Սոբչակի քարոզարշավին կհետևի Վիտալի Շկլյարովը, որն աշխատել է Անգելա Մերկելի, Բարաք Օբամայի և Բերնի Սանդերսի շտաբերի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ