Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 Տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գրանցված 3 թեկնածու:
Թիվ 20 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վիգեն Սահակյանը, թիվ 21 ՏԸՀ-ում՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Պարգեւ Խչեյանը եւ ԲՀԿ անդամ, ԲՀԿ կողմից առաջադրված Սմբատ Սիմոնյանը:
Այսպիսով, Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնում կպայքարեն երկու թեկնածուներ՝ ՀՀԿ անդամներ, Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը:
Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնի համար եւս կպայքարեն 2 թեկնածուներ՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու, Ճամբարակի գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածու Վազգեն Ադամյանը: