Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արշակ Զաքարյանի՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը թղթի վրա պտիչկա դնելու նման մի բան է

Հոկտեմբեր 24,2017 16:57

«Մենք դեմ ենք այս օրենքի ընդունմանը եւ ոչ թե որ բռնության կողմ ենք, այլ մենք ասում ենք՝ սա միջոց չէ բռնությունը կանխարգելելու: Սա թղթի վրա պտիչկա դնելու նման մի բան է, պտիչկեն դրեցին, անցան առաջ: Փողերը պետք է լվանան, բյուջեից ավելորդ փողեր ծախսեն, ինչ-որ հ/կ-ներ ստեղծվեն, բայց իրականում անգործություն է, ձեւի համար ցույց տան: Կոռուպցիոն ռիսկերն են շատանում այս օրենքով, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու այս օրենքով ու սա ոչ թե օդից վերցրած բան եմ ասում, այլ այն երկրների փորձով, որտեղ այսպիսի օրենք են ընդունել»,- այսօր «Ելակետ» ակումբում պնդեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքին»:

Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ ընդունվել է այս օրենքը, բռնություններն ավելի են դաժանացել. «ԱՄՆ-ում ժամանակին փողոցում ապտակ տալու համար կարող էին ասել՝ խելոք մնա կամ շտրաֆ գրեին, ուղարկեին տուն, բայց տարիների ընթացքում պատիժն այնքան խստացրին, որ հասավ այն աստիճանի, որ մի ապտակի համար կարող ես տասնհինգ տարի բանտ նստել: Ինչ ստացվեց, եթե մեկը մեկի հետ կռվում էր, ու դա կարող էր բռունցքով ավարտվել, հիմա չի ավարտվի, որովհետեւ կռվողը գիտի՝ դիմացինը կգնա, կբողոքի, ու ինքը կնստի բանտ, դրա համար էլ դաժան սպանությունները շատացան: Մտածում են՝ էս մարդուն սպանեն, շանսերն ավելի քիչ է, որ իրեն կբռնեն, քան թե ծեծի ու թողնի գնա՝ ծեծվածին որպես վկա թողնելով, որը իր վրա է հետո բողոքելու»:

Բանախոսը նաեւ պատասխանեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին, որը հայտարարել էր, թե ինքը դեռեւս չգիտի՝ որն է հայ ավանդական ընտանիքը. «Ավանդական ընտանիքը այր եւ կին միացությունն է, ընտանիքի հայրը, որ ասում է՝ տեր եմ, տեր է կանգնում այդ ընտանիքին: Ասում են՝ ընտանիքում գլուխ չպետք է լինի, դա նույնն է, որ բանակում հրամանատար չլինի, հիմնարկում տնօրեն չլինի: Զինվորների իրավունքները խախտվում են, ինչու է հրամանատարը որոշում՝ իրենք ինչ անեն: Եկեք զինվորների պաշտպանության կոմիտե ստեղծենք, որովհետեւ նրանք հոգեբանական ճնշումների են ենթարկվում, զինվորը զենք չի ուզում վերցնել, պոստ չի ուզում գնալ, հրամանատարն ասում է զենք վերցրու եւ այլն, նայեք՝ ինչերի է վաղը սա բերելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031