Այս տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան և Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գալիս է փաստելու մեկ բան՝ Հայաստանի իշխանության հայտարարած «և-և»-ի քաղաքականությունը աշխատեց։ Ինչը ենթադրում է հավասար գործընկերային հարաբերություն թե Ռուսաստանի, թե Եվրամիության հետ։
Այս տեսակետը պնդող Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի մոտ հարց է առաջանում՝ այդ դեպքում 2013-ին ինչը հետ պահեց Եվրամիության պաշտոնյաներին Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը Հայաստանի հետ ստորագրելուց. «Ես չգիտեմ՝ ինչո՞ւ էին Եվրամիության պաշտոնյաները կամ-կամ ասում, ինչու և-և չէին ասում 5 տարի առաջ։ Ի՞նչ եղավ, և-և եղավ չէ՞»։
Հայաստանը գտնվում է բացառիկ կարգավիճակում. անդամակցելով Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ին՝ խորացնում է կապը Եվրամիության հետ։ Թեև այդ բլոկները հակադիր են։ ԵՄ-ի հետ Համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրին բարդ ընթացք է սպասում՝ հարթելու առաջացած տնտեսական խութերը։
«Վտանգավոր բաներ ես տեսնում եմ. ես չգիտեմ՝ դա ոնց է իրար հետ աշխատելու։ Ներկրվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսադրույքաչափեր չդնել՝ երկրում արտադրվող ապրանքներին առավելություն տալու առումով։ Հիմա երրորդ երկրների նկատմամբ կիրառվելու է լրացուցիչ դրույքաչափեր, ո՞նց է հարցը լուծվելու, էդտեղ պրոբլեմ եմ տեսնում, բայց կարծում եմ՝ լուծում կլինի»,- կարծում է տնտեսագետը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ