ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Իր խոսքում նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ: «Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը:
Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:
Նյութի մանրամասները կարդացեք Artsakhpress.am –ի կայքում