Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվեց Արցախի բուհերի հավատարմագրման հնարավորությունը

Հոկտեմբեր 24,2017 16:19

Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման հնարավորությունը քննարկվեց այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, գրանցված է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR), և ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհերը տեսանելի են եվրոպական կրթական տարածքում։ Հաշվի առնելով ՈԱԱԿ-ի ճանաչելիությունը միջազգային ասպարեզում՝ պարոն Սարգսյանը նշեց, որ ավելի նպատակահարմար է, որ ՈԱԱԿ-ն որակի հավաստման գործընթացներ իրականացնի Արցախի բուհերում, ոչ թե տեղում նոր որակի ապահովման գործակալություն հիմնեն։

Պարոն Թոփչյանը ԱՀ կրթության փոխնախարարին ներկայացրեց ՈԱԱԿ հավատարմագրման կարգը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները, դրանց առանձնահատկությունները։ Քննարկվեց բուհերում որակի ներքին և արտաքին ապահովումը, տեղական և միջազգային փորձը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՈԱԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվող կրթության որակի ապահովմանը նվիրված առաջիկա դասընթացին հրավիրել մասնակիցների նաև Արցախի բուհերից։

 

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

Հայկուհի Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031