Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց

Հոկտեմբեր 24,2017 16:14

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստը վերսկսվելուց հետո այսօր դատավոր Արթուր Օհանյանն իրականացրեց դատավարական մյուս գործողությանը՝ պաշտպանների ներգրավումը: Ամբաստանյալները հերթով հաստատեցին, որ իրենց պաշտպաններն են Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Հրանտ Գեւորգյանը, Հայարփի Սարգսյանը:

Հատկանշական է, որ պաշտպաններին ներկայացնելուց դատավոր Արթուր Օհանյանը Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանին որակեց որպես «միշտ շատ պարտաճանաչ ներկայացող պաշտպան», թեեւ առաջին նիստն էր, որ նրան տեսնում էր: Այնուհետեւ դատավորը որոշեց նիստը հետաձգել, քանի որ որոշ պաշտպաններ ներկա չէին:

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին, 11:30-ին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031