Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայամետ թուրք գործարարին մեղադրում են գյուլենականների հետ կապի մեջ

Հոկտեմբեր 24,2017 15:44

Հայտնի է դարձել, թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Քավալային ձերբակալելու որոշում է կայացրել այն հիմնավորմամբ, որ նա առնչություն է ունեցել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:

Քավալայի ձերբակալման պատճառներից մյուսն այն է, որ նա առնչություն է ունեցել 2017թ. դեկտեմբերի 18-25-ը գյուլենականների դեմ բացված գործին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հեղաշրջման հետ առնչություն ունենալու կասկածանքով նույն հետաքննության մեջ են ներգրավվել Թուրքիայում այժմ կալանավորված ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզը, Թուրքիայի Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) նախագահ Սաբան Քարդաշը:

Նշենք, որ Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031