Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աստված տա, չարխայինանանք, հենց արխայինանանք, պատերազմը լինելու է». Արշակ Զաքարյան

Հոկտեմբեր 24,2017 15:37

«Լարվածությունը բնական է, որովհետեւ, ըստ երեւույթին, բանակցություններն Ադրբեջանի ուզածով չեն գնում, Ժնեւի հանդիպման ժամանակ էլ հայացքներից զգացվում էր, դրանից էլ թթված՝ սադրիչ գործողությունների են դիմելու: Փառք Աստծո, մերոնք այսօր իրավիճակին լավ են տիրապետում»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, սահմանի լարվածությունը գնալով կուժեղանա. «Բայց անկանխատեսելի է, թե Ադրբեջանն այս պահին ոնց կգնա, ով կարող է ասել: Աստված տա, չարխայինանանք, հենց արխայինանանք, պատերազմը լինելու է»:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմը աներկբա պատժիչ գործողություններ է իրականացնում ի պատասխան ադրբեջանական ռազմական գործողությունների ու դրանց տասից մեկի մասին են հրապարակայնացնում. «Մենք այնպիսի հակառակորդի հետ գործ ունենք, որ եթե հանդուրժենք, տասը անգամ ավելին կանեն»:

Արշակ Զաքարյանն ասաց, որ վաղը մեկնում է սահման՝ այն հատված, որտեղ այս օրերին լարվածությունը մեծ է, նա նաեւ հավելեց, որ չի բացառվում, որ ադրբեջանցիներն այս լարվածությունն առաջացնելով՝ հայերին էին փորձում. «Փորձեցին, տեսնեն՝ կարողանո՞ւմ են մեզ դրանով հունից հանել, որ ասեն՝ տեսեք հայերը խախտեցին: Բայց բախտները չի բերել, որովհետեւ ամբողջ սահմանը նկարվում է, իրենց ցանկացած գործողություն երեւում է, նկարում ենք, փաստը դնում ի ցույց, հիմա իրենց լեզուները կարճացել են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031