ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում է:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին Արցախի ՊՆ նախարար Լեւոն Մնացականյանի խոսքերի հետ կապված, որ իրավիճակի լարվածությունն աստիճանաբար կաճի: Հարցին, որ սա լուրջ մտահոգություններ է առաջացրել, ինչպիսի՞ իրավիճակ է սահմանին՝ նախարարը չպատասխանեց:
Մինչ այդ նա հայտարարել էր, որ «ոտքի վրա հարցազրույց չեմ տալիս»:
Նախարարը հորդորել էր ԶԼՄ-ներին, որ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը սխալ չմեկնաբանեն: Նրա խոսքով՝ «Լրատվամիջոցները հերթական անգամ օրենքը չկարդալով՝ սխալ են մեկնաբանել: Ժամկետային զինծառայությունը 24 ամիս է»:
Լրագրողները մի քանի հարցեր տվեցին, թե իրավիճակին չե՞ք տիրապետում, բա ո՞վ պետք է մեր հարցերին պատասխանի, նախարարը պատասխանեց՝ լրատվական ծառայությունը:
Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատողները հրում էին լրագրողներին, որ չմոտենան Վիգեն Սարգսյանին: Հարցին՝ ձեր ախրաննիկները ինչո՞ւ են հրում՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ դուք անտակտ եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ