Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների թիվն ու նրանց գործառույթները գաղտնի տեղեկատվություն են. ՀՔԱՎ-ն այս առնչությամբ հայց է ներկայացրել Վարչական դատարան

Հոկտեմբեր 24,2017 15:11

2017 թ. սեպտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է ներկայացվել ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանին: Դրանով ակնկալում էինք տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, նրանց գործառույթների ու առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ:

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն վերջին մասի վերաբերյալ, իսկ մյուս մասերի առնչությամբ նշել, որ ՀՀ Կառավարության որոշումներով դրանք համարվում են գաղտնի տեղեկատվություն, և տրամադրել չեն կարող: Հավելել է նաև, որ ՀՀ Ոստիկանության զարգացման 2017-2022 թվականների մշակվող հայեցակարգում առաջարկություն է ներկայացվելու դրանք գաղտնազերծելու վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ մասով ևս ՀՀ Ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2017 թ. հոկտեմբերի 23-ին հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Հայցը հիմնավորել է նրանով, որ ժողովրդավարական պետությունում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, նման տեղեկատվությունը չի կարող գաղտնի պահվել: Դրանով քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ու ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ և չի բխում ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ վավերացրած միջազգային պարտավորություններից:

ՀՀ Ոստիկանության տրամադրած տարբերանշանները, ըստ ստորաբաժանումների, ներկայացնում ենք ստորև.

Մյուս մարզային ստորաբաժանումներն ունեն համանման տարբերանշաններ՝ համապատասխան մարզի անվանմամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031