2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր դատավոր Արթուր Օհանյանը որոշեց մերժել ամբաստանյալների կողմից մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանի, նաեւ՝ Արթուր Չախոյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Սա նշանակում է, որ գործով որպես մեղադրող-դատախազներ շարունակելու են հանդես գալ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Չախոյանը: Նիստը կրկին ընդմիջվել է:
Նշենք, որ դատավոր Արթուր Օհանյանի՝ նիստերի դահլիճի գալուն պես ամբաստանյալներն արդեն երկրորդ անգամ խախտեցին դատավարական կարգն ու ոտքի չկանգնեցին, սակայն դատավորը կրկին ոչինչ չձեռնարկեց:
«Սասնա ծռերի» գործը քննվում է երեք մասով, որոնցից մեկով նախագահող դատավորն Արթուր Օհանյանն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ