Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծված կոնյակները ռուսական շուկայից արդեն հետ են ուղարկում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2017 14:26

Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է: Այսօր այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: «Տեսակետ» ակումբում պարոն Հարությունյանն ասաց, որ ներկայումս ռուսական կողմը մտցրել է նոր չափորոշիչներ, որոնք մենք չենք կարող այստեղ ստուգել. «Նախկինում դա ընդունում են բոլորը` մենք եւ ռուսները: Մենք կեղծարարության մակարդակը կարողանում էինք վերահսկել անցյալում, սակայն հիմա ռուսները փոխել են չափորոշիչները, մտցրել են նոր չափորոշիչներ, մասնավորապես` թթվածնի 17 իզոտոպի քանակությունը, որը որ մենք չենք կարող ստուգել` համապատասխան սարքավորման բացակայության պատճառով: Իսկ դա նշանակում է, որ մեր ոչ կեղծ կոնյակ արտադրողները նույնիսկ չգիտեն իրենց արտադրանքի մեջ թթվածնի քանակությունը: Սա բերում է շատ լուրջ խնդիրների եւ արդեն ունենք դեպքեր, երբ կոնյակները վերադարձրել են ռուսական շուկայից»:

Ըստ նրա, 8 մեքենա կոնյակ արդեն հետ է եկել կեղծարարության եւ նաեւ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, բայց թե որ ընկերության արտադրանքն է, պարոն Հարությունյանը չհրապարակեց:
Ավագ Հարությունյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Ավագ Հարությունյանն ասաց, որ այս տարի 85-90 հազար տոննա խաղող է մթերվել` աննախադեպ բարձր գներով: Սեւ Արենին 350 դրամով, սպիտակ խաղողի դիմաց էլ մթերող ընկերությունները կիլոգրամը 350 դրամ են վճարել: Ըստ նրա, խաղողագործների բերքն այս տարի գետնին չի մնացել եւ մթերման պայմաններից էլ գոհ են: Այդուհանդերձ, պարոն Հարությունյանը կարծում է, որ ցածր բերքատվության պայմաններում խաղողագործներն ավելի շահեկան վիճակում կարող էին լինել, սակայն կառավարությունը, որը խնդիրը նկատել էր եւ ուզում էր ինչ-որ բանով աջակցել, ռեսուրսներ չունեցավ օգնելու:

Aravot.am-ի հարցին, թե անցյալ տարի մթերման հետ կապված խնդիրների, ուշ վճարումների պատճառով խաղողագործներ եղան, որ այգիները չմշակեցին, չթաղեցին, քանի՞ խաղողագործ է հրաժարվել այգին մշակելուց, պարոն Հարությունյանն ասաց, որ 25 հազար ընտանիքից 4 հազարը Արարատյան հարթավայրում այգիները չէին թաղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031