Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի խանութներում մի քանի անգամ ավելի թանկ վաճառվող ապրանքները սկսել են ավելի դժվար վաճառվել. «Փաստ»

Հոկտեմբեր 24,2017 12:56

Օնլայն գնումների մշակույթը արագանցիկ տեմպերով առաջ է սլանում։ Այն զարգանալով հետևում է թողնում հիմա արդեն բավականին հնացած թրենդային խանութներ շոփինգի գնալու հին ու բարի «ավանդույթը»։ Հայաստանում էլ վիրտուալ առևտուրը մեծ քայլերով է զարգանում։ Այն և՛ շահավետ է, և՛ քիչ ժամանակ է խլում։ Բացի այդ, սպառողն իր համար ցանկալի բրենդային ապրանքը կարողանում է մի քանի անգամ ավելի էժան գնով ձեռք բերել և միևնույն ժամանակ բավականին գումար խնայել։

Այս ֆոնին մայրաքաղաքի խանութներում մի քանի անգամ ավելի թանկ վաճառվող ապրանքները սկսել են ավելի դժվար վաճառվել։ Մոլերում ու կենտրոնական փողոցների վրա տեղակայված հայտնի ապրանքանիշերի խանութները նույնպես դժվար օրեր են ապրում, քանի որ մի տեսակ նմանվել են թանգարանների։

Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գործող խանութների վարձակալության համար տնտեսվարողները բավականին մեծ գումար են վճարում։ Որոշ դեպքերում այն ամսական հասնում է մինչև 5000 ԱՄՆ դոլարի։ Եվ այս պայմաններում, բնական է, որ վաճառվող ապրանքը պետք է այնքան թանկ լինի, որ տնտեսվարողը կարողանա բոլոր ծախսերի տակից անկորուստ դուրս գա։ Իրականի ու վիրտուալի պայքարում անշուշտ հաղթում է երկրորդ տարբերակը, իսկ հին առևտրականների «բիզնեսը» գնալով դժվարանում է։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031