Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գագիկ Սուրենյանը գնում այս քայլին։ Չէ որ հասարակության մի զգալի հատված սիրում և ընկալում էր նրա կերպարը. «Փաստ»

Հոկտեմբեր 24,2017 12:43

«7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ… Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես, մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք։ Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը… Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում»։

Այս տողերը չեն նվիրվել համաշխարհային գրականության որևէ դեմքի կամ մեր օրերի հայտնի մշակութային անհատի։ Այս տողերը հասկանալի կլինեին, եթե ունենայինք իրական բարեպաշտ կաթողիկոս և նրան ձոնեինք։

Այս տողերը, հարգելի ընթերցող, նվիրվել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույին։ Նվիրողը՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է։

Ակամա հարց է առաջանում։ Ինչո՞ւ է Գագիկ Սուրենյանը գնում այս քայլին։ Չէ որ հասարակության մի զգալի հատված սիրում և ընկալում էր նրա կերպարը։ Ավելին, մի պահ նույնիսկ, երբ նա հայտնվել էր անախորժ պատմության կենտրոնում, հասարակությունն աջակցեց այս տղային։

Աշոտ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031