Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայումս Ռուսաստանին անհանգստացնող որևէ կետ չկա համաձայնագրում. Սյուզան Ստյուարտ. «168 ժամ»

Հոկտեմբեր 24,2017 12:37

«168 ժամի» հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ-ի ներքին խնդիրներից մեկը դանդաղկոտությունն է։ Դա, նրա խոսքով, արդարացված է, քանի որ հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում երկկողմանի   հարաբերություններ ձևավորել մի կառույցի հետ, որի անդամ են 27 երկիր, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին պետք է համաձայնություն տա տեքստին, Եվրահանձնաժողովը պետք է կարողանա դրանք ամփոփել, արդյունքները քննարկել երկրորդ կողմի հետ։

«Իմ տեղեկություններով, ուկրաինական ճգնաժամի ընթացքում, երբ նաև Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, ԵՄ- ում քննարկվում էր ընթացակարգերն արագ կազմակերպելու հարցը, սակայն դրանք ավելի արագ հնարավոր չէ իրականացնել։ Սա երբեմն ճակատագրական է դառնում ԵՄ արտաքին հարաբերությունների համար, սակայն ՀՀ-ԵՄ ներկայիս հարաբերություններն այդ դեպքը չէ, քանի որ կողմերը քաղաքականապես հանձնառու են ստորագրել համաձայնագիրը և վերացրել են բոլոր խնդիրները, որոնք պայմանավորված էին երրորդ կողմով։ Ներկայումս Ռուսաստանին անհանգստացնող որևէ կետ չկա համաձայնագրում, հայկական կողմն այն քննարկել է իր գործընկերոջ հետ, ցանկանում է ստորագրել, այս դեպքում մեկ կամ երկու ամսվա հետաձգումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար որոշիչ չի կարող լինել, համաձայնագիրը կստորագրվի եթե ոչ՝ բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում, ապա՝ մեկ կամ, ամենաշատը, երկու ամիս անց»,- ասաց Ստյուարտը։

Վերջինիս կարծիքով, այդ ընթացակարգերը կավարտվեն հաջորդ ամիս, և դեկտեմբերին հնարավոր կլինի կազմակերպել ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրումը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅՍՆ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031