Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը իր բիզնեսները Հայաստանից չի տեղափոխում: Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ էին եղել, որ վերջինս իր բիզնեսները արտերկիր է տեղափոխում եւ պատրաստվում է արտագաղթել երկրից:
Այսօր խորհրդարանում այդ առիթով լրագրողների բազմաթիվ հարցերին նա պատասխանեց, որ չի պատրաստվում Հայաստանից հեռանալ, ոչ էլ իր բիզնեսներն է «դուրս հանում»:
Նախկին նախարար եւ ներկա պատգամավորը, փաստորեն, չհերքեց, որ բիզնեսներ ունի:
Ն. Գ.