Հոկտեմբերի 18-ին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան- Ալիեւ հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարված իրավիճակ է տիրում։ Մի քանի ամիս տեւած ընդմիջումից հետո ադրբեջանական կողմն առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է արկեր եւ հրթիռ, ինչը տեղի ունեցավ հենց այդ հանդիպումից հետո։ Մինչ այդ էլ սահմանին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից հայկական կողմը նաեւ զոհ է ունեցել։
Ի վերջո, ինչու այդ հանդիպումից հետո սահմանում կրկին լարվածություն տիրեց։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։
– Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե պատասխանը լինելու է անհամարժեք եւ ցավոտ։ Մեր կողմից ինչպիսի՞ գործողություններ պետք է լինեն։
– Մենք պետք է արդեն հայելային պատասխանենք նրանց գործողություններին։ Նրանք պետք է ստանան արժանի հակահարված։ Բանակցային այն գործընթացը, որ վարեց Ալիեւ-Սարգսյան զույգը, դրանից հետո զոհ ունենալը, նշանակում է ուղիղ պատասխաններ։ Չեմ կարծում, որ դա Ալիեւի հրամանով է եղել, եւ այս վերջին հարձակումն էլ վկայում է այն մասին, որ նա մասամբ չի տիրապետում իրավիճակին։ Իրադարձությունները զարգանում են իրեն կամքից անկախ։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում